ՈւԵՖԱ-ի ղեկավարի արձագանքը Բեյրութում տեղի ունեցած պայթյունին
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) ղեկավար Ալեքսանդր Շեֆերինը խոսել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մասին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Մեր մտքերն ու աղոթքները Բեյրութի այն մարդկանց հետ են, որոնք վերապրել և սգում են բազմաթիվ մարդկանց մահվան դեպքերը երեկվա ավերիչ պայթյունից հետո», - ասված է ՈւԵՖԱ-ի թվիթերյան էջում գրված հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտնել է, որ պայթյունի պատճառ է դարձել 2,750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումը: Վերջին տվյալների համաձայն ՝ ողբերգության հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել է 4 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո մոտ 300 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը
- Նաիրա Զոհրաբյան. Հրատապ կազմակերպել Բեյրութ-Երևան չարտերային չվերթ
- Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվը հասել է 6-ի․ ԱԳՆ
- Բեյրութը այսօր՝ լուսանկարներում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա