«Ամուլսարն ու Նիկոլ Փաշինյանի խիղճը»
«Ամուլսարի խնդիրները խիստ բնապահպանական են։ Եվ մենք պետք է ականատես լինեինք բնապահպանների և գիտնականների հետ քննարկումների, սակայն վերջին 2-3 տարվա ընթացքում Ամուլսարի հարցը խիստ քաղաքականացվեց»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Կանաչ ապագա» նախաձեռնության հիմնադիր Վահագն Վարագյանը։
Նրա խոսքով, վերոնշյալ քաղաքականացման արդյունքում ձևավորվել է այսօրվա իշխանական էլիտան. «Այնպիսի տպավորություն էր, որ այս իշխանությունը պետք է վերջնականապես լուծում տա Ամուլսարի խնդիրներին։ Ամուլսարի հարցի լուծումը պետք է լինի մարդկանց շահերից ելնելով։ Բայց մենք ականատես եղանք, որ վերջին ժամանակահատվածում տեղացիները մենակ են մնացել, և իշխանությունները որևէ որոշում չեն կայացնում և դրա մասին չեն իրազեկում քաղաքացիներին։ Ջերմուկցիների մոտ ձևավորվել է արդարացի սպասելիք, որպեսզի ի վերջո պատկան մարմիններն արձագանքեն և ասեն, թե ինչպես են տեսնում Ամուլսարի հարցի լուծումը»։
Վ. Վարագյանի կարծիքով, ՀՀ-ում որևէ մետաղական հանքի գոյությունը չի կարող բացասական ազդեցություն չունենալ բնության վրա, և այդ ազդեցության ռիսկերի գնահատումն ու կառավարումը շատ կարևոր նշանակություն ունի։
«Ես կարծում եմ, որ շրջակա միջավայրի նախարարը ոչ թե պետք է հետևի Ամուլսարում տեղի ունեցող զարգացումներին, այլ պետք է այնտեղ լինի... ցանկացած պրոցեսի քաղաքական պատասխանատվությունը գործող իշխանության վրա է։ Մենք երեկ Ամուլսարում մասնակցում էինք ջերմուկցիների կազմակերպած խաղաղ ավտոերթին, սակայն զարմանալիորեն, և կարծես ուղղորդված մեզ բերման ենթակեցին։ Բայց դա մեզ որևէ ձևով չի ընկճել»,- ներկայացրեց Վահագն Վարագյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսար՝ Հայաստանի ճնշող մեծամասնության համար բնության պահպանությունը գերակայություն է
- Շիրակ Բունիաթյան. Ամուլսարի ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին
- Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ
- Ջերմուկի բնակչության մեծամասնությունը դեմ է Ամուլսարի շահագործմանը․Ռուբեն Մելիքյան
- Ամուլսարում շարունակում է իրավիճակը լարված մնալ․ կան բերման ենթարկվածներ
- Ավտոերթ ընդդեմ Ամուլսարի շահագործման
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները