Փաստաբան. Ալեն Սիմոնյանի հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելը անթույլատրելի է
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործ նախաքննության ավարտի մասին ՀՔԾ հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկությունները Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ապօրինություն է որակում։
«Արթուր Դանիելյանի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության հաղորդման վերաբերյալ կարճ ասեմ հետևյալը՝
Քրեական գործի նախաքննության ընթացքում ապօրինաբար նշանակված դատահոգեբանական փորձաքննության (աֆեկտի մասին հարցադրումով փորձաքննություն կարող է նշանակվել միայն մեղադրյալի նկատմամբ) եզրակացությամբ Ա.Սիմոնյանի մոտ աֆեկտ չի հաստատվել, այլ փորձագետը նշել է, որ Ա.Սիմոնյանի մոտ աֆեկտի առկայությունը ոչ հաստատել, ոչ հերքել չի կարող: Եթե փորձագետը չի կարող հաստատել աֆեկտի առկայությունը, ապա այն պարզապես չկա:
Նման պայմաններում հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելը ոչ միայն ավելորդ է, այլ նաև անթույլատրելի:
Այդ ոչ հաստատումը, ոչ հերքումը նախաքննության մարմինը համարել է չփարատված կասկած և այն մեկնաբանել է հօգուտ ... ՎԿԱՅԻ: Այստեղ չկա նաև «չփարատված կասկած», քննչական մարմինը պարզապես «ծաղրում է» իրավաբանական գիտությունը, բայց դրա մասին կխոսենք հետագայում:
Հ.Գ. Սա ապօրինությունների մի փոքր մասն է, մնացածի մասին հաջորդիվ»,-գրել է Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան