Փաստաբան. Ոստիկանների գործողությունները կանգնեցնելու միակ ձևը ձեռնամարտն է
M Group ընկերությունում քրեական ոստիկանության աշխատակիցների գործողությունները փաստաբան Ամրամ Մակինյանն աննորմալություն է որակում։
«Ես չգիտեմ, թե որնէ այս ամենի նպատակը։ Չեմ կարող ասել։ Գիտեմ, որ կատարվում է աննորմալ բան օրը ցերեկով իրավական երկրում։ Սա աննորմալություն է»,-ասաց նա։
Ընկերության շահերը ներկայացնող իրավաբանը չի հասկանում, թե որտեղից ոստիկանության աշխատակիցներին նման վստահություն ապօրինի քայլեր կատարելու ժամանակ։
«Նրանց վստահություն է ներշնչվել, թե դուք կարող եք անել ամեն ինչ, բայց պատասխան չտալ։ Եթե մարդիկ հանդես են գալիս որպես ոստիկանության աշխատակիցներ, ապա պետք է հարգեն օրենքը, մինչդեռ առաջինն իրենք են ոտնատակ տալիս այն»,-նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, Մակինյանը հայտարարել էր, որ հարուցված քրեական գործ չկա, դատարանի որոշում չկա խուզարկություն իրականացնելու համար։ Ըստ այդմ, փաստաբաններնն ու ընկերության տնօրեն ը փորձել են թույլ չտալ ոստիկանների մուտքն ու գործողությունները ընկերության շենքում։
«Բառիս բուն իմաստով, դա կարող էր վերածվել ձեռնամարտի ոստիկանության աշխատակիցների հետ։ Բայց մենք չենք գնում ձեռնամարտի։ Մենք էլի փորձում ենք իրավական ճանապարհով հասնել իրավունքի պաշտպանության»,-նշեց նա։
Փաստաբանը համոզված է, որ ընկերության շենքում գտնվող ոստիկանները գործում են հանձնարարությամբ, նախ իրեն չէին թողնում ներս մտնել, քանի որ այդպես էր հանձնարարված, հետո թողեցին, քանի որ հանձնարարությունը փոխվեց։
«Այս ոստիկանները շատ վստահ են, որ պատասխան չեն տալու իրենց արածների համար։ Անօրինականության այս չափի ես երբևէ ականատես չեմ եղել։ Նրանք ասում են՝ կատարում են զննություն, բայց վերցնում են ամեն բան, նույնիսկ առանց նայելու։ Չեք պատկերացնի, թե ինչ բնույթի գործողություն է կատարվում ներսում։ Հիմա նույն հաջողությամբ կարող են դուրս գալ, ասել, հիմա էլ մյուս սենյակում ենք գործողություն կատարելու։ Էս պրոցեսը կանգնացնելու միակ ձևն ուղղակի էս մարդկանց հետ ձեռնամարտի մեջ մտնելն է, որը մեր սկզբունքների մեջ չի մտնում»,-մանրամասնեց նա՝ ավելացնելով, որ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները ֆիքսել են ամեն ինչ, հուսով են՝ արձագանք կլինի։
Նման իրավիճակում, փաստաբանի համոզմամբ, վտանգված է Հայաստանի քաղաքացու անվտանգությունը։
«Պետք չէ տեղի ունեցածը դիտարկել, որպես մասնավոր դեպք։ Սա լուրջ խնդիր է, խաթարված է իրավակարգը, վտանգված են ՀՀ քաղաքացիների իրավունքները։ Մի օր ձեզ էլ մեքենայից դուրս կհանեն, կպառկացնեն ասֆալտին, ձեռնաշղթաներ կհագցնեն։ Ու այդ ամեն ինչն անում են արդեն։ Ու քանի դեռ այդ գործողությունները չեն հասել հասարակության որևէ անդամի տուն, գրասենյակ, մեքենա, նրա գնահատականները լոյալ են, այնպիսին չեն, ինչպիսին պետք է լինեն առողջ հասարակության մեջ։ ԿՈղքից նայող ու ծափ տվողները պետք է հասկանան, որ նման գործողություններ վաղը նույն ջանասիրությամբ ոստիկաններն իրենց նկատմամաբ են կատարելու»,-ընդգծեց նա։
Մակինյանն ընդգծեց, իրավապահները պետք է գործեն բացառապես օրենքով, օրինակ, հատուկ նշանակության ուժեր պետք է օգտագործվեն հստակ չափորոշիչների դեպքում, որն այս պարագայում չկա։
«Ներսում զինված հանվագործ չկա, ահաբեկչություն չկա։ Այո, մենք զիված նեք գիտելիքով, օրենքով։ Սա մեզ ոչ մի լավ տեղ չի տանում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ամրամ Մակինյան. Անունը դրել են զննություն, բայց իրականացվում է խուզարկություն M Group-ում
- Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները «M Group»-ում են
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա