Անգլիայում տղամարդը ամուսնության առաջարկ անելիս հրդեհել է տունը
Անգլիայում տղամարդը ցանկացել է ամուսնության առաջարկություն անել ընկերուհուն, սակայն պատահմամբ հրդեհել է տունը, գրում է «Գազետա.ռու»-ն։
Դեպքը տեղի է ունեցել Հարավային Յորքշիր նահանգի Շեֆիլդ քաղաքում: 26-ամյա Ալբերտը երկու շաբաթվա ընթացքում շուրջ 100 մոմ է տեղադրել տան շուրջ, որպեսզի ամուսնության առաջարկություն անի 22-ամյա Վալերիային։
Դրանից հետո նա դուրս է եկել տնից և գնացել աղջկա մոտ: Այդ պահին բնակարանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջները, ոչ ոք չի տուժել:
Այնուամենայնիվ, Ալբերտը ամուսնության առաջարկ է արել Վալերիային, աղջիկը համաձայնել է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան