Դատախազությունը Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է ՔԿ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նյութերն ուղարկվել են ՔԿ Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները քննարկման առարկա դարձնելու, դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով:
«Դատախազությունը հետամուտ կլինի քննությամբ ձեռք բերված արդյունքերից ելնելով՝ համապատասխան իրավական գնահատական տալու հարցում»,-նշում է Գ. Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ըստ հրապարակումների, քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Ռուբեն Հայրապետյանի գործով հետախուզվողներից մեկը ներկայացել է դատարան
- Ռուբեն Հայրապետյանի հետ կապ չունեցող ընկերությունները կալանքի տակ են դրվել. Ամրամ Մակինյան
- Փաստաբան. Ռուբեն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի մի քանի արարքների հիմնավոր կասկածը բացակայում է
- Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ միջնորդությունը բավարարվել է, իսկ որդու վերաբերյալ՝ մերժվել
- Փաստաբան. Ստիպված եմ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան