Դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում շարունակվելու է
Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ՀՀ-ում բարեբախտաբար շարունակում է բարելավվել։ Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օգոստոսի 4-ին, հունիսի 4-ից հետո, առաջին անգամ կորոնավիրուսով վարակված ակտիվ դեպքերը պակաս է 8000-ից։ Մոտ ենք մայիսի վերջին արձանագրված թվերի մակարդակին։Սակայն սա բերել է իր հետ վատ լուրեր»,-ասաց վարչապետն ու ընդգծեց, որ քաղաքացիները սկսել են չպահպանել պարետատան կանոնները։
«Մեր քաղաքացիների համար թվերի անկումը սկսվել է մեկնաբանվել հակահամաճարակային կանոները չպայպանելու առիթ։ Նույնիսկ այնպիսի իրավիճակ է, որ շատերին թվում է,թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հաղթահարված է։ Նախորդ օրը ունեցել ենք 288 դեպք, հուլիսի համեմատ մեծ չէ, սակայն սա ահռելի ցուցանիշ է։ Հետևաբար այս առումով կարող ենք ասել, որ հակահամաճարակային վիճակը շարունակում է մնալ բարդ»,-նշեց վարչապետը։
Փաշինյանի դիտարկմամբ՝ եթե քաղաքացիների կողմից արձագանքը չլինի պատշաճ, ապա կարող ենք իրավիճակը ետ գլորել հուլիսի առաջին շաբաթվա իրավիճակին։
Ըստ վարչապետի՝ հակահամաճարակային պայքարը կարող է արդյունավետ լինել Կառավարության և քաղաքացիների արդյունավետ համագործակցությամբ։ Դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում շարունակվելու է, ուժի մեջ են նաև վարչական մեթոդների կիրառումը։
«Մենք ստացել ենք շանս՝ իրավիճակի հաղթահարելու»,-եզրափակեց վարչապետը։