05.08.2020. Կորոնավիրուսով վարակի 288 նոր դեպք, երկու մահ
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 288 դեպք։ Կատարվել է 1 848 թեստավորում։ Առողջացած է համարվում 478 մարդ։
Մեկ օրում մահացել է երկու մարդ։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ԱՆ-ից են, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում մահացել է 998 մարդ, որից 288-ը, ըստ ԱՆ-ի, այլ պատճառներից։
Այսպիսով, օգոստոսի 5-ի ժամը 11-ի դչությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 39 586-ի։ Այս պահին փաստացի բուժվում է 7 738 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- 04.08.2020. Կորոնավիրուսի վարակի 196 նոր դեպք և 6 մահ
- 03.08.2020. Կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել, մահվան 8 դեպք
- 01.07.2020. Կորոնավիրուսի 523 նոր վարակակիր ու մահվան 12 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան