Բեյրութում պայթյունի հետևանքով հայ բուժքույր է մահացել
Բեյրութի Ռում հիվանդանոցի իր աշխատասենյակում պայթյունի հետևանքով մահացել է հայ բուժքույր Ջեսիկա Բեզջյանը։ Այս մասին գրում է «Արևելք»-ը՝ հղում տալով լիբանանյան լրատվամիջոցներին։
Նշվում է, որ երիտասարդ բուժքույրը մնացել է փլված առաստաղի տակ։
Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն:
Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:
«Հանգչիր խաղաղությամբ, հրեշտակ»,- գրել են նրա ընկերները, դասախոսները և գործընկերները:
«Նա ամենալուրջ և աշխատասեր բուժքույրերից էր, նա շատ ինքնատիպ ուսանող էր: Աղոթում եմ քեզ համար»,- գրել է Բալամանդ համալսարանի դասախոսներից Վիկի Ժբրանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին