Բեյրութի քաղաքապետը լաց լինելով ասում է․Պայթյունը նման էր Հիրոսիմային և Նագասակիին
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի քաղաքապետ Մարուան Աբբուդը չի կարողացել զսպել արցունքները լրագրողների ու տեսախցիկների առաջ՝ օգոստոսի 4-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունից հետո։ Այս մասին գրում է moroccoworldnews-ը։
«Պայթյունը նման էր Հիրոսիմայում և Նագասակիում տեղի ունեցած պայթյուններին։ Ես երբեք նման պայթյուն չէի տեսել։ Սա ազգային աղետ է, սա աղետ է Լիբանանի համար։ Մենք պետք է ուժեղ լինենք, խիզախ լինենք..., բայց սա չափազանց է», - ասել է Աբբուդը։
Նշենք, որ ըստ հաղորդվող լուրերի պայթյունի հետևանքով զոհերի թիվն անցել է 100-ից, վիրավորներինը՝ 4000-ից։ Պայթյունի պատճառ է դարձել նավահանգստին մոտ պահեստավորված մի քանի տոննա ամոնիումի նիտրատը։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհն իր աջակցությունն է հայտնում Լիբանանին
- Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի
- Բեյրութում տեղի ունեցած պայթյունից մասնակիորեն վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին