Իրանում մահապատժի են ենթարկել ԻՀՊԿ-ի զինվորին սպանած ցուցարարին
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել 2017-2018 թվականների ձմեռային ցույցերի մասնակից Մուստաֆա Սալեհիին, որը սպանել էր «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» սպային (ԻՀՊԿ, իրանական զինված ուժերի մի մաս): Այս մասին գրում է Gazeta-ն:
Նշվում է, որ դատապարտված տղամարդը կրակել և սպանել էր ԻՀՊԿ զինյալ Սաջադ Շահ Սանային: Մահապատիժը կատարվել է այսօր՝ օգոստոսի 5-ին:
2017-ի դեկտեմբերի վերջին - 2018 թվականի սկզբին Իրանում անցկացվեցին հակակառավարական ցույցեր: Ոստիկանների հետ բախումների արդյունքում զոհվեց մոտ 20 մարդ, այդ թվում՝ մի շարք իրավապահներ: Իշխանությունները ձերբակալել են ավելի քան 450 մարդու՝ անկարգություններին մասնակցելու համար: