«Լիդիան Արմենիա». Չենք բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ
Ամուլսարի տարածքում երեկ շիկացած իրավիճակից հետո այսօր «Լիդիան Արմենիա»-ն տարածել է հայտարարություն՝ նշելով, որ չի դառնալու քաղաքական խաղաքարտ որևէ ուժի համար:
Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
««Լիդիան Արմենիան» պաշտոնապես հայտարարում է, որ ընկերությունը շարունակելու է լինել Հայաստանի այն բացառիկ ընկերություններից, որ որևէ պարագայում չի շեղվելու օրենքի տառից, որքան էլ դա դժվար լինի:
Ընկերությունը չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ: Ընկերությունը շարունակելու է պայքարել իր օրիանական իրավունքները վերականգնելու համար, ի հեճուկս բոլոր այն ուժերի, որոնք փորձում են ապօրինի գործողություններով տապալել երկրի խոշորագույն և օրինակելի ներդրումը:
«Լիդիան Արմենիան» հայտարարում է, որ չի դառնալու քաղաքական խաղաքարտ որևէ ուժի համար:
Ողջ աշխարհը արդեն երկու տարի հետևում է այս աննախադեպ ապօրինությանը, որը խարան է թողել Հայաստանի հեղինակության վրա: «Լիդիան Արմենիան» կառավարությանը և ոստիկաությանը կոչ է անում վերականգնել օրենքը և կանգնել օրենքի երկամյա ոտնահարումից տուժած հազարավոր քաղաքացիների իրավունքների կողքին»։
Հարակից հրապարակումներ`
- Շիրակ Բունիաթյան. Ամուլսարի ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին
- Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ
- Ջերմուկի բնակչության մեծամասնությունը դեմ է Ամուլսարի շահագործմանը․Ռուբեն Մելիքյան
- «Լիդիան». Մեր սեփական տարածքից հեռացրել ենք ապօրինի գույքը
- «Լիդիանի» պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է. ՀԲՃ
- «Լիդիան»-ի նախկին աշխատակիցները կառավարության շենքի դիմաց են
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան