Քաղաքական 09:27 05/08/2020 Հայաստան

Հարութ Սասունյան. Ադրբեջանի նկատմամբ քաղաքական հաղթանակը նույնքան կարևոր է, որքան ռազմական հաղթանակը

Մինչ աշխարհասփյուռ հայությունն արդարացիորեն կենտրոնացել է անցյալ ամսվա եռօրյա հարձակման ընթացքում Ադրբեջանի նկատմամբ Հայոց բանակի հաջողությունների վրա, քաղաքական հաղթանակը նույնքան կարևոր է:

Եթե հաղթում ես պատերազմը, բայց կորցնում խաղաղությունը, ուրեմն շատ բանի չես հասել: Լավագույն լուծումը պատերազմը հաղթելն է, այնուհետև երկարաժամկետ օգուտ քաղելն այդ ռազմական հաջողությունից:

Բարեբախտաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լավագույն հնարավորությունն է տվել  հայերին՝ օգուտ քաղելու երկու երկրների միջև սահմանին վերջերս տեղի ունեցած ընդհարումից:
Վերջերս Ալիևը պաշտոնանկ արեց իր երկար տարիների արտգործնախարար Էլմար Մամեդյարովին՝ Հայաստանի հետ «անիմաստ» բանակցություններ վարելու համար: Սա ամենալավ բանն է, որ Ալիևը կարող էր ասել հայկական տեսանկյունից։ Եթե Ալիևը դժգոհ է բանակցություններից, ապա հայերը ողջունում են նրա հայտարարությունը:

Պետք է հիշել, որ Մինսկի խմբի միջնորդների ղեկավարության ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները բացառապես ի օգուտ Ադրբեջանի են, որն ակնկալում է Հայաստանից զիջումներ կորզել Արցախի հակամարտությունից: Հայերը չպետք է որևէ բան շահելու ակնկալիք ունենան այդ բանակցություններից։ Նրանք արդեն հասել են իրենց ուզածին Ադրբեջանի հետ հակամարտության մեջ՝ հաջողությամբ ազատագրելով Արցախի գրավյալ տարածքները:

Անիրատեսական է ակնկալել, որ մի օր Ադրբեջանը կճանաչի Արցախը որպես անկախ տարածք կամ Հայաստանի Հանրապետության մաս։ Հետևաբար, այս բանակցություններն անօգուտ են հայկական կողմի համար: Դրանք անցկացվում են միայն միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծելու համար, որ հայերը դեմ չեն բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս բանակցություններն ընթանում են քարոզչական նպատակներով, այլ ոչ թե կոնկրետ արդյունքի հասնելու համար:

Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է վարել այդ բանակցությունները, մինչդեռ Ադրբեջանը համառորեն օգտագործում է դիպուկահարներ կամ պարբերական գրոհներ  Արցախի և Հայաստանի դեմ՝ հայ զինվորներին և խաղաղ բնակչությանը սպանելու կամ վիրավորելու կամ հայերի ունեցվածքին վնաս հասցնելու նպատակով։

Ես նախկինում փորձել եմ Հայաստանի ղեկավարների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա։ Մի քանի տարի առաջ այդ հարցը քննարկեցի Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ՝ բացատրելով, որ Հայաստանը պետք է ժամանակավորապես դադարեցներ բանակցությունները Ադրբեջանի հետ, քանի դեռ ադրբեջանական կողմը կրակում էր հայ զինվորների վրա:

Հայաստանը պետք է հայտարարի աշխարհին, որ կողմնակից է խաղաղ բանակցություններին, սակայն Ադրբեջանը շարունակում է կրակել սահմանի երկայնքով: Չի կարելի նստել բանակցությունների սեղանի շուրջ, երբ մյուս կողմը կրակում է քեզ վրա։ Կամ բանակցում են, կամ՝ կռվում։ Հնարավոր չէ երկուսը միաժամանակ անել։ Պաշտպանության նախարարն ինձ ասաց, որ սա քաղաքական որոշում է, որը պետք է ընդունվի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ Օհանյանն ասաց, որ ինքը զբաղված է միայն ռազմական գործերով:

Այնուհետև ես հանդիպեցի նախագահ Սարգսյանի հետ և նրան տվեցի նույն բացատրությունը, ինչ պաշտպանության նախարարին: Ես շեշտեցի, որ կոչ չեմ անում չեղարկել բանակցություններն Ադրբեջանի հետ, ինչը սխալ տպավորություն կթողներ միջազգային հանրության վրա: Ես հորդորում էի նախագահին հայտարարել, որ չնայած Հայաստանը կողմ է խաղաղ բանակցություններին, Ադրբեջանը շարունակում է իր ռազմական գործողությունները։

Աշխարհը կհասկանար, որ նման պայմաններում բանակցությունները չեն կարող իրականացվել: Կարելի է կա՛մ բանակցել, կա՛մ կռվել, բայց ոչ երկուսը միասին: Հետևաբար, Հայաստանի նախագահը պետք է հայտարարեր, որ եթե Ադրբեջանը այսուհետև կրակի հայկական կողմի ուղղությամբ, ապա Հայաստանը երեք ամսով կդադարեցնի բանակցությունները: Եթե ադրբեջանական կրակոցները շարունակվեն, ապա Հայաստանը կերկարաձգի բանակցությունների դադարեցումը:

Առանց որևէ բանակցության Ադրբեջանը պարտվող կլինի, քանի որ Ադրբեջանի համար Հայաստանից որոշ զիջումներ կորզելու միակ հնարավորությունը բանակցություններն են: Ի վերջո, երբ բանակցությունները երկար ժամանակով սառեցվեն, Մինսկի խումբը ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի նա համաձայնի լիակատար հրադադարի, եթե ցանկանում է շարունակել բանակցությունները:

Ցավոք, ես չկարողացա համոզել նախագահ Սարգսյանին համաձայնել այս խաղաղ մոտեցմանը։ Որպես հետևանք, ադրբեջանցների կրակոցները շարունակվեցին բանակցությունների ընթացքում՝ մինչ տասնյակ հայ և ադրբեջանցի երիտասարդ զինվորներ զոհվեցին։ 

Այնուամենայնիվ, ես մեր հանդիպումից որոշ ժամանակ անց ուրախությամբ կարդացի, որ նախագահ Սարգսյանը 2017 թ․ հոկտեմբերի 24-ին, Հայաստանի պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում իր դասախոսության ընթացքում, ըստ «Մեդիամաքս» լրատվական գործակալության, հայտարարել էր, որ «Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք»։

Նա նաև հայտարարել էր, որ բանակցությունները պետք է տեղի ունենան փոխադարձ վստահության պայմաններում, որը կկառուցվի հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալով, մինչդեռ սադրանքները պարզապես անհնարին կդարձնեն գործընթացը։

Ցավոք, նախագահ Սարգսյանը միայն մասնակիորեն էր հայտարարել իմ առաջարկածը։ Նա բաց էր թողել նախազգուշացումն Ադրբեջանին, որ բանակցությունները հաջորդ անգամ կդադարեցվեն, եթե նրանք կրակեն սահմանի վրա:

Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանի նոր ղեկավարները նկատի ունենան իմ առաջարկությունը, մանավանդ որ նախագահ Ալիևը հայտարարել է, որ չի հավատում «անիմաստ» բանակցություններին: Ես դժգոհ էի, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նոր հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է վերսկսել բանակցություններն Ադրբեջանի հետ, կարծես թե հուլիսի սկզբի հարձակումները տեղի չեն ունեցել:

Միայն այն դեպքում Ադրբեջանը զերծ կմնա Հայաստանի և Արցախի դեմ նոր գրոհներ կազմակերպելուց, եթե շատ թանկ գին վճարի, թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական առումով։ Ինչպես միշտ, անարդյունավետ կլինի շարունակել բանակցությունները՝ անտեսելով գրոհները: Դա պարզապես կխրախուսի Ադրբեջանին շարունակել կրակոցներն ու հրետակոծությունները:

Այդ ընթացքում, հայերը թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս, պետք է մի կողմ դնեն իրենց ներքին տարաձայնությունները և բոլոր ջանքերը գործադրեն Հայոց բանակի հզորացման համար: Այժմ ներքին տարաձայնությունների ժամանակը չէ, երբ մեր թշնամիները՝ Ադրբեջանը և Թուրքիան, փորձում են մեր վճռականությունը․․․

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}