Գագիկ Ծառուկյանը ֆինանսական միջոցներ կհատկացնի Բեյրութի պայթյունից տուժած հայերին ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ:
Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԲՀԿ նախագահը Վեհափառի հետ զրույցում իր ցավակցությունն է հայտնել հզոր պայթյունների հետևանքով լիբանանահայ մեր հայրենակիցների մահվան կապակցությամբ:
Գագիկ Ծառուկյանը նշել է, որ որպես հայ, որպես քրիստոնյա, խորը ցավ է ապրում եղբայրական Լիբանանում տեղի ունեցած ողբերգության համար: ԲՀԿ նախագահը Արամ Առաջինի հետ հեռախոսազրույցում հայտնել է իր անվերապահ զորակցությունը՝ հավելելով, որ այսօր ևեթ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի աղետից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը:
Եվս մեկ անգամ հայտնելով իր անվերապահ աջակցությունը՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ մշտապես պատրաստ է գործի դնել բոլոր ջանքերը Սփյուռքի ամենաամուր և ամենակենսունակ համայնքերից մեկին տագնապալի այս շրջանում ձեռք մեկնելու և աջակցելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Դելիա Փափազյան. Բեյրութում պայթյունի հետևանքով մահացած 5-րդ հայը
- ԱԳՆ. Երեք հայ է մահացել, բայց այս թիվը կարող է աճել
- Պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել Անթիլիասի մայրավանքը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին