Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի.
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվելու է ևս մեկ ամսով, որը կլինի վերջին երկարաձգումը։ Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկաձգելու։ Էական փոփոխություններ են լինելու սահմանված արգելքների հետ կապված։ Մասնավորապես, վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների հարցը, վերանայվելու են ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումներ, վերանայվելու են հանրահավաքներ և հանրային միջոցառումներ անցկացնելու հարցերը»,-ասաց Ավինյանը։
Պարետի փոխանցմամբ՝ եթե կորոնավիրուսով պայմանավորված բարելավման միտումը պահպանվի, ապա օգոստոսի 12-ին կվերանայվեն սահմանափակումները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան