Ամուլսարում իրավիճակը թեժանում է․կան բերման ենթարկված քաղաքացիներ
Ամուլսարում իրավիճակը սրվում է,ոստիկանները պատ են կազմել՝ ցանկանում են բացել փակ ճանապարհը։Բերման են ենթարկվել քաղաքացիներ։
Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը հայտնեց, որ տեղեկություն չունի,թե քանի հոգի են բերման ենթարկվել։
«Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում։ Բոլոր քաղաքացիներն, ովքեր ոստիկանությանը չեն ենթարկվել, բերման են ենթարկվել»,-ասաց Ազիզյանը։
Ավելի վաղ , ոստիկանապետը 15 րոպե ժամանակ էր տվել ցուցարարներին՝ ճանապարհն ազատելու համար։ Ի պատասխան մարզի ոստիկանապետի կոչին, ակցիայի մասնակիցներից Շիրակ Բունիաթյանն էլ հայտնել էր, որ չեն պատրաստվում տարածքը լքել։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսար՝ Հայաստանի ճնշող մեծամասնության համար բնության պահպանությունը գերակայություն է
- Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ