Ամրամ Մակինյան. Անունը դրել են զննություն, բայց իրականացվում է խուզարկություն M Group-ում
«Ի հակառակ մեր խնդրանքների, հորդորների, ամեն դեպքում M Group ընկերությունում խուզարկությունը շարունակվում է»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ դուրս գալով այն սենյակից, որտեղ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները գործողություններ են իրականացնում։
Փաստաբանը մանրամասնեց, խուզարկության հատկանիշներ պարունակող գործողություն է իրականացվում։
«Անունը դրել են զննություն, բայց իրականացվում է խուզարկություն։ Զննությանը բնորոշ ոչ մի գործողություն չի իրականացվում։ Փնտրում են առարկաներ, իրեր, փաստաթղթեր։ Դարակներում առկա փաստաթղթերը, ինչպես ես արդեն ասել եմ, ոստիկանության աշխատակիցների ցուցոմով աշխատակիցները հանել, դրել էին սեղաններին»,-ասաց փաստաբանը։
Իրավաբանը նկատեց, որ ցուցումը եղել է ոչ իրավաչափ, բայց աշխատակիցները չեն իմացել, որ կարող էին չկատարալ այն։ Ոստիկանության աշխատակիցները առանց զննելու այդ փաստաթղթերը, վերցրել են ու թղթապանակներով դրել իրենց փաթեթի մեջ։
«Այսինքն իրենց հետաքրքիր չի այն, ինչ-որ փնտրում են։ Մինչդեռ ընկերության փաստաթղթերում առկա են առևտրային, բանկային գաղտնիքներ պարունակող տեղեկություններ, աշխատակիցների անձնական նոթատետրեր»,-մանրամասնեց նա։
Մակինյանն ասաց, նման գործողության համար պետք է լիներ դատարանի հստակ որոշում, բայց քանի որ հիմքեր չեն եղել քրեական գործ հարուցելու համար, գնացել են այս եղանակով։
«Ոչ թե օրենքը շրջանցում են, այլ ոտնատակ են տալիս։ Ես կրկնում եմ, օրենքի հետ չկապված գործողություններ են իրականացվում, աբսուրդ է»,-ասաց Մակինյանը։
Ընկերության տնօրենը փաստաբանին տեղեկացրել է, որ իրենք պատրաստվում էին մասնակցել գնումների գործընթացին, մինչդեռ ոստիկանությունը վերցնում է, որ տանի փաստաթղթերը։
«Ոստիկաննությունն էլ չգիտի, թե ինչ է առգրավվում, վերցնում է բոլորը ու դնում փաթեթի մեջ։ Նույնսիկ դրանք չեն համարակալվում, պատկերացնո՞ւմ եք»,-նշեց նա՝ ավելացնելով, որ այս գործողության հետևանքով ընկերությունը կրելու է ֆինանսական վնասներ ու չի կարողանա վճարել աշխատակիցների աշխատավարձերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա