Այա Սոֆիա տաճարում մահացել է մզկիթի սպասավորը
Այա Սոֆիայի սպասավոր Օսման Ասլանը հենց տաճարում մահացել է սրտի կաթվածից, փոխանցում է ria.ru-ն:
Նշենք, որ հուլիսի 10-ին Թուրքիայի Գերագույն վարչական դատարանը բեկանեց 1934-ին Ս․Սոֆիան թանգարանի վերածելու մասին որոշումը: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու և այնտեղ մուսուլմանական աղոթքներ սկսելու մասին: Այա Սոֆիայում առաջին աղոթքը կատարվել է հուլիսի 24-ին:
«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում մզկիթի սպասավորի ընտանիքի անդամներին և հարազատներին»,-նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլում Սբ․ Սոֆիայի տաճարին առնվող պատմական նմուշների ցուցադրման համար թանգարան կբացվի
- ՅՈւՆԵՍԿՕ-ն Թուրքիայից չի ստացել Սուրբ Սոֆիան պահպանելու անհրաժեշտ երաշխիքներ
- Այա Սոֆիայում տեղի ունեցած մահմեդականների ուրբաթօրյա աղոթքին մասնակցել է Էրդողանը