Արթուր Վանեցյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ, ցավակցական նամակ հղել Լիբանանի դեսպանին
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ։
Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ա. Վանեցյանն իր ցավակցություններն է հայտնել նախորդ օրը Բեյրութում տեղի ունեցած աղետաբեր պայթյունի հետևանքով մարդկային անդառնալի կորուստների, վիրավորումների կապակցությամբ, ինչպես նաև հետաքրքրվել մեր հայրենակիցների ու հայկական կազմակերպությունների կրած նյութական վնասներով։
Արթուր Վանեցյանն իր զորակցությունն է հայտնել Բեյրութի և ողջ Լիբանանի հայությանը և վստահություն հայտնել, որ հայ համայնքն իր աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների հետ միասնաբար հնարավորինս արագ կվերադառնա անվտանգ և ապահով կյանքի հուն։
Արթուր Վանեցյանն այսօր նաև ցավակցական նամակ է հղել ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Մայա Դաղերին։
Խորին ցավակցություն հայտնելով Բեյրութում պայթյունի հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի կապակցությամբ՝ նա իր մխիթարության խոսքն է ուղղել զոհերի սգակիր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել մի քանի հազար վիրավորներին։
Հիշեցնենք, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 100 մարդ, վնասվածքներ ստացել ավելի քան 4 հազար մարդ։ Զոհվածների թվում զգությամբ 6 հայ կա։
Պայթյունը պատճառ է դարձել մեծ ավերածությունների, նյութական կորուստների, դրան հաջորդած ուժեղ հոսանքը հետևանքով վնասվել են շենքերի պատուհանները, փլուզվել պատշգամբները։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Քոչարյանն իր խորին վշտակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանին
- Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո մոտ 300 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը
- Նաիրա Զոհրաբյան. Հրատապ կազմակերպել Բեյրութ-Երևան չարտերային չվերթ
- Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվը հասել է 6-ի․ ԱԳՆ
- Գագիկ Ծառուկյանը ֆինանսական միջոցներ կհատկացնի Բեյրութի պայթյունից տուժած հայերին ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը
- Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի
- Բեյրութում զոհերի թիվը հասել է 70-ի, վիրավորների թիվը՝ մի քանի հազարի
- Պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել Անթիլիասի մայրավանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան