Շաբաթական կտրվածքով ունենում ենք 50-100 նվազ դեպք մեկ օրվա հաշվարկով․Թորոսյան
Կրկին պետք է ուժեղացնենք կանոնների պահպանումը։ Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«288-ը մնում է շատ բարձր թիվ՝ մեկ մլն բնակչության թվով, աշխարհի շատ երկրներից։ Այնուամենայնիվ, շաբաթական կտրվածքով ունենում ենք 50-100 նվազ դեպք մեկ օրվա հաշվարկով, քան նախորդ շաբաթ։ Եվ այդ իրավիճակը, եթե կարողանանք պահպանել, ապա իրական շանս ունենք, եթե ոչ զրոյացնելու կորոնավիրուսային նոր դեպքերը,ապա այնքան իջեցնելու, որ համարենք, որ հանրային առողջապահական խնդիր չէ»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ ունենք ծանր վիճակում գտնվող 300 քաղաքացի, 68 ծայրահեղ ծանր և թոքերի օդափոխության սարքին միացված 24 քաղաքացի։
Նախարարի համոզմամբ՝ այս թվերի նվազմամբ արձանագրում ենք իջեցող մահացություն։ Ինչ վերաբերում է մահճակալային ֆոնդին, ապա նախարարի խոսքով , հետզհետե հետ են ծավալվում, այսինքն ՝ ԲԿ-ներն անցնում են իրենց բնականոն աշխատանքին։
«Այս պահին ունենք 15 գործող ԲԿ-ներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ, նախկին 20-ի փոխարեն, ևս երկուսը նախատեսվում է մոտ օրերս կրկին վերադարձնել իրենց հիմնական աշխատանքին»,-հավելեց Թորոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա