Դելիա Փափազյան. Բեյրութում պայթյունի հետևանքով մահացած 5-րդ հայը
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած 5-րդ հայի անունը ևս հայտնի է՝ Դելիա Փափազյան, փոխանցում է «Արևելք»-ը։
Նշվում է, որ Փափազյանը երկու երեխաների մայր էր, ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում և զոհ է գնացել օգոստոսի 4-ին Բեյրութի խոշոր պայթյունին։
«Նա պայթյունից զոհված 5-րդ հայն է: Նավահանգստի հզոր պայթյունը նախնական տվյալներով 70 մարդու կյանք է խլել: Ավելի վաղ հայտնի էր դարձել քաղաքական գործիչ Նազար Նաջարյանի, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, ևս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները»,- գրում է աղբյուրը:
Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:
Հարակից հրապարակումներ`
- Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի
- Բեյրութում պայթյունի հետևանքով հայ բուժքույր է մահացել
- Բեյրութում զոհերի թիվը հասել է 70-ի, վիրավորների թիվը՝ մի քանի հազարի
- Բեյրութում տեղի ունեցած պայթյունից մասնակիորեն վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին