Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով տեղական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ ավելի վաղ հաղորդվում էր 78 զոհի մասին։ Ըստ աղբյուրի, վիրավորների թիվը գերազանցում է չորս հազարը։
Երեքշաբթի օրը հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում գտնվող Բեյրութի նավահանգստի տարածքում: Պայթյունի ալիքը ոչնչացրել և վնասել է տասնյակ տներ, մեքենաներ, ապակիներ, որոնք ցրվել են մայրաքաղաքի շատ հատվածներում:
Ըստ տեղական իշխանությունների, պայթյունի պատճառը մաքսային ծառայության կողմից առգրավված 2,7 հազար տոննա ամոնիումի նիտրատներն են, որոնք պահվում էին պահեստում։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհն իր աջակցությունն է հայտնում Լիբանանին
- Բեյրութում պայթյունի հետևանքով հայ բուժքույր է մահացել
- Բեյրութում զոհերի թիվը հասել է 70-ի, վիրավորների թիվը՝ մի քանի հազարի
- Բեյրութում տեղի ունեցած պայթյունից մասնակիորեն վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը. ՀՀ ԱԳՆ
- Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է Նազար Նաջարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան