Հովհաննես Հովսեփյանը կմասնակցի բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի ընտրություններին
Հովհաննես Հովսեփյանը, ով ժամանակավորապես վայր է դրել բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահի լիազորությունները, կմասնակցի բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին: Այս մասին հայտնում է բռնցքամարտի հայկական Ազգային Ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
«Հովհաննես Հովսեփյանը մինչև այս հայտարարված ընտրություններին իր թեկնածությունը չէր դրել, որովհետև ընտրությունների ձևաչափում ու ընթացակարգում առկա էին բազմաթիվ անճշտություններ, խախտումներ ու անօրինականության ռիսկեր: Դա հաստատեց նաև բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան և այժմ ընտրությունների ընթացակարգը ԱԻԲԱ-ի անմիջական հսկողության տակ է:
Բռնցքամարտի միջազգային կառույցի կողմից նոր ընտրությունների օրվա և առկա խնդիրների կարգավորումից հետո, Հովհաննես Հովսեփյանը կներկայացնի իր թեկնածությունը»,- ասվում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ բռնցքամարտի աշխարհին կներկայացվի նաև այն հստակ ծրագիրը, որով Հովհաննես Հովսեփյանը զարգացնելու է հայկական բռնցքամարտը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները