Մարս թռչելն արդեն իրական է թվում. Իլոն Մասկ
Իլոն Մասկի ստեղծած «SpaceX» նախատիպի տիեզերանավերը հաջողությամբ ավարտել են առաջին փորձնական թռիչքը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Մեկնարկը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Տեխասի Բոկա-Չիկա գյուղում, տեղական ժամանակով 18.57-ին (չորեքշաբթի օրը Երևանի ժամ. 2.57): «SN5» տիեզերանավի նախնական տարբերակն առանց անձնակազմի դուրս է եկել 150 մետր բարձրության վրա և կարճ փորձնական թռիչքից հետո վայրէջք կատարել:
«Մարս թռչելն արդեն իրական է թվում», - փորձարկումից հետո գրառում է կատարել Մասկը:
Նախորդ նախատիպերի թեստերը, բացառությամբ առաջինի (Starhopper), ավարտվել են ձախողմամբ: Մայիսի վերջին «SN4»- ը պայթել էր վառելիքի արտահոսքից հետո, ապրիլին ևս մեկ նախատիպ `«Starship SN3»-ն է պայթել, երբ հեղուկ ազոտով ճնշվում էր: Մասկը դա վերագրում էր մարդկային գործոններին: