Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտնել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1197 դեպք: Ապաքինվել է ևս 12 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 974:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 7066 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 294-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին