Մեկնարկել է Ամուլսարի բողոքի ակցիան․Օր 3-րդ
Արդեն երրորդ օրն է Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ պայքարող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով դեպի Ջերմուկ տանող ճանապարհը։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները մեկնարկեցին այն բանից հետո, երբ «Լիդիան» ընկերությունը օրեր առաջ տարածքից հանեց Ամուլսարի պահապանների վագոն-տնակները՝ փոխարենը տեղադրելով իրենը։
Այժմ վագոն-տնակները տեղադրված են մայթեզրին։
Նշենք նաև, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վագոն-տնակները 30 մ ներս տանել, Կառավարությունից նաև պահանջում են Ամուլսարի խնդրին շուտափույթ լուծում տալ։
Քիչ անց բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը կմիանա ակցիային ավտոերթով, ինչպես արվել է նախորդ օրերին։
Բողոքի ակցիայի մասնակիցներն ակնկալում են այսօր հստակ ժամկետներ ստանալ՝ պահանջների կատարման մասով։
«Այսօրվա օրակարգում են վագոն-տնակների այստեղից հանելն ու սադրիչ պահնորդներին հեռացնելը»,- հայտարարեց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն ու ընդգծեց, որ մյուս պահանջները ևս ուժի մեջ են, սակայն այս պահանջի կատարումից հետո կգնան Կառավարության հետ երկխոսության։
Լրագրող, ակտիվիստ Թեհմինե Ենոքյանն էլ ասաց. «Գլխավոր պահանջը մնում է Ամուլսարի ՇՄԱԳ-ի դադարեցումը, այլընտրանք չկա»։
Նշենք, որ այս պահի դրությամբ բողոքի ակցիայի մասնակիցները նստացույց են անում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին