Ամենայն հավանականությամբ վագոն-տնակները վաղը կտեղափոխվեն․Հովհաննիսյան
Ջերմուկ համայնքի ղեկավար` Վարդան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ փորձում են լուծումներ գտնել․
«Նամակ ենք գրել «Լիդիան»-ին և ճշտումներ ենք անում։ Պայմանավորվել ենք նաև ջերմուկցի տղաների հետ, որ երկու կողմից էլ պետք է այդ վագոն-տնակները հանվեն։ Եվ միանշանակ ճանապարհը չպետք է փակվի։ Ամենայն հավանականությամբ վագոն-տնակները վաղը կտեղափոխվեն»,- ասաց Հովհաննիսյանը։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ սպասում են «Լիդիան»-իը օրինական փաստաթղթեր ներկայացնելուն։ Այնուամենայնիվ, նա վստահեցրեց, որ իրենք ընկերությանը չեն տվել շինթույլտվություն, հիմա իրավաբաններն այդ ուղղությամբ աշխատում են։
Հովհաննիսյանի խոսքով՝ երկու կողմների կողմից տեղադրված վագոն-տնակներն էլ կտեղափոխվեն։
«Իմ համար էական չէ մեր վագոն տնակները կգնան այնտեղ, թե չէ։ Ես չեմ ուզում, որ էս վագոն-տնակները գնան այնտեղ, ես էլի երկու տարի մնամ էստեղ։ Ես ուզում եմ, որ այս հարցին տրվի լուծում, ես գնամ տուն, մարդիկ գնան իրենց տուն»,- ասաց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը՝ անդրադառնալով վագոն-տնակների հնարավոր տեղափոխման հարցին։
Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է ջերմուկցիները, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով իրենց վագոն-տնակները 30 մ ներս տանել մայթեզրից, ինչպես նաև Կառավարությունից պահանջում են շուտափույթ լուծում տալ Ամուլսարի հարցին, չեղարկել ՇՄԱԳ փորձաքննությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ձևավորել է փաստաբանների խումբ՝ Ամուլսարի դեմ բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածներին օգնություն տրամադրելու համար
- Մեկնարկել է Ամուլսարի բողոքի ակցիան․Օր 3-րդ
- Ամուլսար. կառավարության լռությանը համարժեք
- Ամուլսարում իրավիճակը թեժանում է․կան բերման ենթարկված քաղաքացիներ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան