Արարատ Միրզոյան. Համոզված եմ, որ Լիբանանի ժողովուրդը կգտնի ուժ՝ բուժելու այս վերքերը
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին։
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության փոխանցմամբ, ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
խոր կսկիծով տեղեկացանք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր խորին ցավակցությունը և մխիթարական խոսքը՝ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ բոլոր տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:
Համոզված եմ, որ Լիբանանի ժողովուրդը ուժ և հաստատակամություն կգտնի բուժելու այս աղետի հասցրած վերքերը և արագ վերականգնելու ավերածությունները:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Բեյրութում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 135 մարդ, վնասվածքներ է ստացել 4-5 հազար մարդ։