Թուրքիան հերքում է առողջարաններում կորոնավիրուսի բռնկման մասին տեղեկատվությունը
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հինգշաբթի օրը հերքել է հանրապետության առողջարաններում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թվի ավելացման մասին տեղեկությունները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Թուրքիայի առողջարանային շրջաններում կորոնավիրուսի բռնկման մասին խոսք չկա: Նոր դեպքերի թվի աճ նկատվել է միայն Անկարայում, Դիարբեքիրում, Գազիանթեփում, Կոնյայում և Ստամբուլում», - հայտնել են երկրի Առողջապահության նախարարությունից:
Նախօրեին մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին Թուրքիայի առողջարաններում կորոնավիրուսի բռնկման մասին՝ վկայակոչելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջիի հայտարարությանը։ Սակայն, ըստ աղբյուրի, հանրապետության Առողջապահության նախարարության ղեկավարն իրականում հայտարարել էր երկրում, կորոնավիրուսների հիվանդացության աճի մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան