«Հայաստան» հիմնադրամը մեկնարկում է բեյրութահայերին օգնելու դրամահավաք
«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին»․ համահայկական ուժերով սատարենք Լիբանանի մեր հայրենակիցներին խորագրով նոր դրամահավաք արշավ:
«Հայկական ամենահին համայնքներից մեկը, որը մեկ դարից ավել մեր ազգային անկոտրում ոգու և գոյատևման խորհրդանիշն է, այսօր մեր աջակցության կարիքն ունի։ Բեյրութի աղետալի պայթյունը բազմապատկեց Լիբանանում տիրող տնտեսական երկարատև ճգնաժամն ու համաճարակի հետևանքները՝ անելանելի իրավիճակ ստեղծելով մեր հայրենակիցների համար։ Տարիներ շարունակ Լիբանանի հայ համայնքը մեծ նվիրումով սատարել է թե' Հայրենիքին, թե' սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է։
Բեյրութի աղետաբեր պայթունի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու նպատակով՝ մենք մեր հայրենակիցների համազգային համախմբման կարիքն ունենք:
Կոչ ենք անում միանալ համահայկական այս կարևոր ձեռնարկին։ Ձեր նվիրատվությունները կարող եք իրականացնել հիմնադրամի կայքում ստեղծված հատուկ դրամահավաք-արշավի այս հարթակով՝ https://www.himnadram.org/hy, ինչպես նաև փոխանցումներ կատարել ներքոնշյալ հաշվեհամարներին:
Հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին»,-ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Ինչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին
- Ծառուկյանը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում զոհված հայերի ընտանիքներին և Կաթողիկոսարանին
- Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ
- Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետևանքով վնասված եկեղեցին
- Օգնություն Լիբանանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին