
Հայֆայի քաղաքապետ. Բեյրութի սցենարը կարող է կրկնվել մեր երկրում
Իսրայելի Հայֆա նավահանգստային քաղաքի քաղաքապետ Էյնաթ Կալիշ-Ռոտեմը մտավախություն է հայտնել, որ Բեյրութի նման «սարսափելի սցենարը» կարող է իրականացվել Իսրայելի հյուսիսային նավահանգստային քաղաքում: Այս մասին, MigNews-ի հաղորդմամբ, նա գրել է Facebook- ում:
«Բոլորս, փորձագետների կարծիքով, վախենում ենք նման սարսափելի սցենարից։ Մենք ահազանգ ստացանք Բեյրութից: Քաղաքի տարածքում և բնակչության շրջանում շրջակա միջավայրը աղտոտող վտանգավոր նյութերին և գործարաններին տեղ չկա: Ժամանակն է գործել»,- նշել է քաղաքապետը։
Օգոստոսի 5-ին Բեյրութի նավահանգստային պայթյունից հետո գիտնականները, ակտիվիստները և բնակիչները կոչ են արել արագացված ջանքեր ներդնել՝ պոտենցիալ վտանգավոր նավթի և քիմիական գործարանները բնակեցված Հայֆայից տեղափոխելու համար՝ կանխելու համար բնական աղետը, որը համեմատելի կլիներ Լիբանանի հետ: