
Որպես համերաշխության նշան՝ Թել Ավիվը թշնամի պետություն համարվող Լիբանանի դրոշով է լուսավորել իր քաղաքապետարանը
Իսրայելը Լիբանանը համարում է թշնամի պետություն, բայց նախօրեին Թել Ավիվը, որպես համերաշխության դրսևորում Բեյրութին, իր հյուսիսային հարևանի հետ, Թել Ավիվի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Լիբանանի դրոշի պատկերով։ Այս մասին գրում է CNN-ը։
«Մարդկությունը ցանկացած կոնֆլիկտից առաջ է, և մեր սրտերը լիբանանցիների հետ են այս սարսափելի աղետից հետո», - ասված է Թել Ավիվի քաղաքապետ Ռոն Հուլդայի հայտարարության մեջ:
Թել Ավիվում սովորություն է դարձել օգտագործել շենքի մեծ ճակատը՝ համերաշխություն ցուցաբերելու համար դժբախտություն կրած երկրներին։
Հիշեցնենք, որ Բեյրութում տեղի ունեցած հսկայական պայթյունի զոհ է դարձել մոտ 140 մարդ, վիրավորվել ավելի քան 5000-ը։