24 թթվածնային սարք և 2000 քթային խողովակ կհատկացվեն կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Լիվ Էլին Ինդրեյթենը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը վերահաստատել են Կորոնավիրուսի հաղթահարման ուղղությամբ համագործակցությունն ու քննարկել հետագա համատեղ ծրագրերը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ առողջապահության նախարարությանն է փոխանցվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ իրերի հերթական խմբաքանակը. 24 թթվածնային սարք և 2000 քթային խողովակ, որոնք կհատկացվեն կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններին։
Կարևորելով միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը` առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդգծել է, որ իրականացվող համալիր միջոցառումները կօգնեն ցանկալի արդյունք ապահովել COVID-19-ի դեմ պայքարում:
«Շնորհակալ ենք մեր գործընկերերին համաճարակի ժամանակ ցուցաբերվող աջակցության համար` ոչ միայն բժշկական սարքավորումների տրամադրման առումով, այլև տեխնիկական հարցերով մասնագիտական աջակցության համար, ինչը ի սպաս է դրվում կորոնավիրուսային հիվանդության համաճարակին արդյունավետ հակազդելու հարցում», - ասել է փոխնախարարը:
Նշենք, որ ԱՄՆ ՄԶԳ համատեղ ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն իսկ գնել և առողջապահության նախարարության է տրամադրել COVID-19 համավարակի ախտորոշման 10.000 թեստ։ ՀՀ առողջապահության համակարգին օժանդակությունը լինելու է շարունակական: Այն իրականացվում է ոչ միայն անհրաժեշտ սարքավորումների և պարագաների տրամադրմամբ, այլ նաև բուժաշխատողների վերապատրաստումների, հանրային իրազեկման աշխատանքների միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան