«Ֆեյսբուքը» արգելափակել է Թրամփի գրառումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆեյսբուքյան գրառումը ջնջվել է, քանի որ այն ապատեղեկատվություն է պարունակել նոր կորոնավիրուսային վարակի մասին, հայտնում է «Գազետա.ռու»-ն ՝ վկայակոչելով «Ֆեյսբուքի» խոսնակին:
Պետության ղեկավարի գրառումը եղել է մեջբերում իր իսկ հարցազրույցից, որն անցկացվել է «Fox News»- ի թղթակցի հետ։ Հարցազրույցի ընթացքում Թրամփը հայտարարել է, որ երեխաները «գրեթե անխոցելի են» COVID-19- ի հանդեպ:
Հարցազրույցի տեսանյութը տեղադրվել է նաև Թրամփի «Թվիթթերի» էջում: Այնտեղ ևս արգելափակվել է այդ գրառում ու կից տեղադրված տեսանյութը։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 18 միլիոնը
- Նենսի Փելոսին կորոնավիրուսն անվանել է «Թրամփի վիրուս»
- Հարցումը ցույց է տվել՝ ամերիկացիների 60 տոկոսը չի հավատում COVID-2019- ի վերաբերյալ Թրամփի խոսքերին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան