Google-ն արգելափակել է ավելի քան 2500 YouTube-ի ալիք՝ կապված Չինաստանի և ՌԴ հետ
2020թ․-ի ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Google-ը արգելափակել է ավելի քան 2500 YouTube ալիք, որոնք կապված են Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ որպես ապատեղեկատվության դեմ պայքարի մի մաս: Այս մասին գրում է Gazeta-ն։
Նշվում է, որ նշված ժամանակահատվածում դե-ակտիվացվել է ՉԺՀ-ի հետ կապված 2596 ալիք: Նրանց մեծ մասը, ըստ Google-ի, հրապարակել է «սպամ և ոչ քաղաքական բովանդակություն», նաև քաղաքական նյութեր, տեսանյութեր Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեմ պայքարի և ընդդեմ ռասայական խտրականության բողոքի ցույցերի մասին:
Նաև ապրիլ-հունիս ամիսներին արգելափակվել են Ռուսաստանի հետ կապված մոտ 90 անգլերեն և ռուսալեզու ալիք: Նրանք տեղեկատվություն են տվել Եվրամիության, Լիտվայի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների մասին: Արգելափակված ալիքների թվում էին նաև նրանք, որոնք ռուսերեն, գերմաներեն և պարսկերեն խոսում են Ռուսաստանի, Սիրիայի և COVID-19-ին ԱՄՆ-ի արձագանքի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ներքին քաղաքականության և միջազգային հարցերի մասին:
Google- ը նաև արգելափակել է Իրանին առնչվող շուրջ 20 ալիք:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան