Սանիտարական նորմների խախտման պատճառով Իտալիան կարող է արգելել Ryanair-ի թռիչքները
Իտալիայի Քաղավիացիայի ազգային գործակալությունը (ENAC) կարող է մերժել իռլանդական բյուջետային Ryanair ավիաընկերության թռիչքների թույլտվությունը՝ երկրում անվտանգության կանոնների խախտումների պատճառով: Այս մասին գրում է Ինտերֆաքսը։
Ինչպես նշվում Է կարգավորիչի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, ավիափոխադրողը պարբերաբար խախտում Է նորմերը, որոնք Իտալիայում ընդունվել Էին COVID-19-ի տարածումը կանխելու համար:
ENAC-ը կարող Է Ryanair-ին պարտավորեցնել՝ չվերթները լրացնել միայն կիսով չափ, սակայն ավիաընկերության կանոնները հետագայում չպահպանելու դեպքում կարող Է զրկվել իտալական օդանավակայաններում աշխատելու իրավունքից:
Ryanair-ում հերքել են իտալական կարգավորիչի մեղադրանքները, գրում Է Euronews-ը: «Մեր հաճախորդները կարող են վստահ լինել, որ մենք հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի կրճատենք ուղևորների շփումները ինչպես մեր ինքնաթիռներում, այնպես Էլ օդանավակայաններում»,- նշում են ավիաընկերությունում:
Նշվում է նաև, որ հինգշաբթի Ryanair-ի արժեթղթերն էժանացել են 0,4% -ով: