Չինարիում թշնամու կրակից վնասված տունը զրոյից կկառուցի
«Հրետակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերի վնասը վերականգնելու համար, նախնական գնահատականով, անհրաժեշտ է 302 միլիոն 618 հազար դրամ, որից 25 միլիոն դրամը ՀՀ կառավարությունը նախորդ նիստերից մեկի ժամանակ արդեն իսկ տրամադրել է»,-Կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարի խոսքով, նախատեսված 277 միլիոն 618 հազար դրամ գումարն ուղղվելու է վերականգնողական աշխատանքներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց՝ որոշումը շատ կարևոր է։
«Հուլիսյան դեպքերից հետո մենք պիտի աջակցենք սահմանապահ գյուղերին, ես ուզում եմ ասել, որ որոշակի ազդակներ են ստացվում, թե շինարարական աշխատանքները բավարար արագությամբ չեն ընթանում, մի քիչ մենք ենք դանդաղում, մի քիչ բնակիչներն են ավելի արագ ուզում տեսնել աշխատանքները»,- նշեց վարչապետը։
Ըստ նրա, Չինարի գյուղի այն բնակելի տունը, որն ավերվել է, զրոյից կվերականգնեն, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ավերված տներից մեկի տեղը պուրակ կհիմնեն, քանի որ այնտեղ մարդ չի ապրում:
«Մենք կգնենք այդ տարածքը սեփականատիրոջից ու այն կնվիրենք գյուղին», - ասաց վարչապետը:
Սուրեն Պապիկյանն էլ տեղեկացրեց, որ երկու օր առաջ եղել է սահմանապահ գյուղերում. աշխատանքներն արագ տեմպերով են ընթանում:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Ադրբեջանկան կողմը կրակել է Չինարիի, Չիվայի, Ցղունի ուղղությամբ
- Չինարիի վիրավոր բնակիչ. Մենք կոտրվող չենք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին