Մրցագորգերը մատնվում են պարապուրդի
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի /UWW/ հովանու ներքո սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսված միջազգային մրցումները համավարակի պատճառով չեն կայանա նշված ժամկետներում։ Որոշումը կայացրել է UWW գործկոմը: Դա վերաբերում է Եվրոպայի կադետների առաջնությանը, որը պետք է անցկացվեր Լեհաստանում /ոկտեմբերի 5-11-ը/ և Եվրոպայի պատանեկան առաջնությանը՝ Հյուսիսային Մակեդոնիայում /հոկտեմբերի 19-25-ը/։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
«Մենք շարունակում ենք հետևել համաճարակի ընթացքին, քանզի պատասխանատվությամբ ենք վերաբերվում մարզիկների անվտանգությանն ու առողջությանը: Երբ վստահ կլինենք, որ կարող ենք անվտանգ մրցումներ անցկացնել, կվերսկսենք պայքարը ասպարեզներում»,- ասել է կազմակերպության նախագահ նախագահ Նենադ Լալովիչը:
Գործկոմի հաջորդ նիստը, որտեղ պետք է քննարկվի մրցաշրջանի օրացուցային ծրագիրը, տեղի կունենա սեպտեմբերին: Հնարավոր է, դեկտեմբերին, Բելգրադում նախատեսված աշխարհի առաջնությունը տեղի չունենա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները