Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիտը հետաձգվեց։ Դատավոր Վահե Միսակյանը հայտարարեց, որ հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, ժամը 15։00-ին։
Այսօր դատարան չէին ներկայացել Սերժ Սարգսյանը և նրա պաշտպան Ամրամ Մակինյանը, չէր ներկայացել նաև փաստաբան Ռ. Հակոբյանը։
Նախագահող դատավորին ուղղված գրությամբ Մակինյանը տեղեկացրել էր, որ թագավարակի կասկածով այսօր առավոտյան դիմել է «Նաիրի» ԲԿ, հանձնել է թեստ, որի պատասխանն առայժմ չի ստացել։
«Ուստի իմ դատական նիստին չներկայանալը համարել հարգելի»,- նշել էր Մակինյանը, գրության մեջ ներառելով նաև պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի, հիվանդների թիվն ավելանում է։
Փաստաբանը նշել էր, որ դատարանում օբյեկտիվորեն չի կարող ապահովել պարետի որոշմամբ սահմանված պահանջները, որոնց դեպքում հնարավոր կլինի պահպանել սոցիալական հեռավորություն։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
- Սերժ Սարգսյանի փաստաբանը միջնորդել է նիստը հետաձգել
- Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին