Սերժ Սարգսյանի փաստաբան. Հասկանում ենք ՀՔԾ ձգտումները
ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմն անդրադարձել է ՀՔԾ տարածած հաղորդագրությանը։
Փաստաբանական թիմի հայտարարության մեջ ասված է.
«Անդրադառնալով հատուկ քննչական ծառայության քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի անվան անհարկի շահարկմանը, հարկ ենք համարում շեշտել, որ հասկանում ենք Ծառայության ձգտումները news-երն ավելի top ներկայացնելու առումով, սակայն կոչ ենք անում մնալ հանրությանը հստակ, այլ ոչ թե մանիպուլյատիվ տեղեկատվություն տրամադրելու սահմաններում»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյան. Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր սարքելու մոլուցքի շրջանակներում կալանավորել են Ռոբերտ Նազարյանին
- Ձերբակալվել է Ռոբերտ Նազարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները