Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ ցավակցություն հայտնել երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական իրադարձության կապակցությամբ, որը մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցություն է հայտնել Լիբանանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ բոլոր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Սերժ Սարգսյանը Կիլիկիո Կաթողիկոսից հետաքրքրվել է նաև Բեյրութի մեր հայրենակիցների վիճակով, ազգային կառույցների, հոգևոր-մշակութային կենտրոններին հասցված վնասներով և որպես «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ`
պատրաստակամություն է հայտնել մասնակցություն ունենալ դրանց վերականգնմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյանը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում զոհված հայերի ընտանիքներին և Կաթողիկոսարանին
- Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետևանքով վնասված եկեղեցին
- Օգնություն Լիբանանին
- Արթուր Վանեցյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ, ցավակցական նամակ հղել Լիբանանի դեսպանին
- Նախագահ Քոչարյանն իր խորին վշտակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանին
- Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ
- Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվը հասել է 6-ի․ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան