Ինձ բերման ենթարկած ոստիկանները սեռական հայհոյանք են տվել ինձ ու քացով խփել են. Անի Խաչատրյան
«Մենք Վայքի բաժնում ենք, և մեզ Ամուլսարի պոստերի մոտից գողացել են, չեն ներկայացրել որևէ հիմք, թե ինչու են մեզ բերման ենթարկում, չեն ներկայացել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Ամուլսարի պահնորդներից Անի Խաչատրյանը։
Նրա խոսքով, իրենց զոռով մտցրել են մեքենա՝ թևերը ոլորելով, քացով խփելով, սեռական բնույթի հայհոյանքներ տալով. «Մեզ ասում էին, որ մենք թուրք ենք։ Մեզ մեքենայով բերելու ամբողջ ընթացքում ծխել են, ես խնդրել եմ չծխել ու պատուհանները բացել, բայց դա չեն արել։ Այդ ընթացքում, նաև մարդկանցից մեկի ոտքի վրայով են քշել մեքենան, ամբողջ ընթացքում շատ վայրենաբար են քշել, ոլորաններում քշել են շատ արագ, թեև մենք խնդրել ենք դանդաղ վարել»։
Անի Խաչատրյանը ոստիկանության բաժնում պահանջում էր, որպեսզի ներկայանան այն ոստիկանները, որոնք իրեն բերման են ենթարկել։ Ակտիվիստը նշում էր, որ ոստիկաններն իրեն սեռական հայհոյանք են տվել ու քացով խփել են։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարում իրավիճակը թեժանում է․կան բերման ենթարկված քաղաքացիներ
- «Ամուլսարն ու Նիկոլ Փաշինյանի խիղճը»
- Ամուլսար՝ Հայաստանի ճնշող մեծամասնության համար բնության պահպանությունը գերակայություն է
- Շիրակ Բունիաթյան. Ամուլսարի ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին
- Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ