Քթիկը սև շենքից դուրս հանեց. Կարեն Ավագյանը՝ ՀՀ առաջին նախագահի հայտարարության մասին
«Երևաց չափորոշիչների պատվիրատուների քիրվան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ կապված Հայոց պատմության դասագրքերի նոր չափորոշիչներին։
Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր՝ Հայոց պատմության դասագրքերի չափորոշչի շուրջ բանավեճից տպավորություն է ստեծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը։
«Տարածել է տեքստ, պիտակավորում է հայոց պատմության մեր մոտեցումը «գավառական հայդատական»։ Քթիկը սև շենքից դուրս հանեց»,- գրել է Կարեն Ավագյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայ պատմաբանները գաղտնիության պայմաններում կապի մեջ են եղել թուրք պատմաբանների հետ. Աշոտ Մելքոնյան
- Մի օր էլ այս քայլող պարոններն ու տիկնայք կարող են Արարատը վերանվանել Ագրիդաղ. Շարմազանով
- Կարեն Ավագյանը փորձագիտական խմբի ղեկավարի հարցով դիմելու է ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին