Բեյրութում զոհված հայերի թիվը հասել է 11-ի
«Արևելք» պարբերականը գրում է, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթունի հետևանքով զոհվել է 11 հայ։ Եվս 250 հակ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդվում էր վեց հայ զոհերի մասին։
Մահացածները Բեյրութի տարբեր շրջանների բնակիչներ են, սակայն պայթյունի պահին եղել են կենտրոնում, որը շատ մոտ է նավահանգստին։
Արևելըք հրապարակել է զոհվածների անունները.
Նազար Նաճարեան,
Ճեսիքա Պէզճեան,
Տելիա Փափազեան,
Ժագ Բարամագեան,
Անահիտ Պէրպէրեան,
Լիզա Գաւուքճեան-Կոզուպէօուքեան,
Վարուժան Թոսունեան,
Գայա Ֆոտուլեան,
Սարգիս Թէքիրեան:
«Մյուս զոհվածների անունները դեռ հայտնի չեն, կան նաև անհետ կորած հայեր, որոնց մասին թե հարազատները, թե իրավապահները դեռ ոչ մի տեղեկություն չունեն»,-գրում է աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան