Բեյրութում զոհերի թիվը հասել է 135-ի
Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում օգոսոտոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է՝ հասնելով 135-ի։ Գրում է BBC-ն։ Տարբեր տվյալներով, վնասվածքներ են ստացել 4-5 հազար մարդ։
Պայթյունի հետևանքով մեծացել են հակակառավարական տրամադրությունները։ Մարդիկ Լիբաբանաի նախագահին մեղադրում են քիմիական նյութերը ոչ անվտանգ պահելու համար։ Շատերը մեղադրում են իշխանություններին կոռուպցիայի, անփութության և սխալ կառավարման մեջ:
Հիշեցնենք, որ այդ երկրի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ պայթյունի պատճառ դարձել վեց տարի առաջ պահեստավորված 2 տոննա 750 կգ ամոնիումի նիտրատը։
Երկրում հայատարարվել է երկշաբաթյան արտակարգ դրություն։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Ինչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին
- Բեյրութում զոհված հայերի թիվը հասել է 11-ի
- Բեյրութը այսօր՝ լուսանկարներում
- Արմեն Պետրոսյան. Լիբանանում ստեղծված իրավիճակը կարող է օգտագործվել արաբական մի շարք երկրների կողմից