Եվրոպայում կորոնավիրուսի իրավիճակը վատթարանում է
«Վարակների աննախադեպ աճ», - այսպես է Ֆրանսիայի առողջապահության նախարարության ղեկավարությունը նկարագրել վերջին 24 ժամվա ընթացքում գրանցված վարակակիրների թիվը, որը մոտ է 1700-ին։ Այս մասին գրում է Euronews-ը։
Իշխանությունները ջանքեր են գործադրում խուսափելու կրկնակի կարանտիններից, բայց մինչ այժմ այդ փորձերը չեն ազդում համաճարակի մասշտաբի շարունակման վրա:
Բոլոր առողջարանային քաղաքներում ներկայացվել է դիմակների պարտադիր դնելու պահանջը։ Նման որոշումներ պետք է կայացվեն Փարիզի քաղաքապետի կողմից. բնակիչների շրջանում սիրված թաղամասերում և Սենի ափերին քչերն են պահում սոցիալական հեռավորությունը:
Հարևան Իսպանիան ևս նման իրավիճակում է, անգամ վարակվածների թիվն է համընկնում, ինչպես նաև այն փաստը, որ այդ թիվը ռեկորդ է դարձել երկու ամիս առաջ մեկուսացման միջոցառումների հանումից ի վեր:
Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիան պարտադիր կարանտին էր սահմանել Իսպանիայից վերադարձողների համար, սակայն միջոցառումներ են ձեռնարկվում նաև տարածաշրջանային մակարդակում:
Գերմանիայում, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է 214 հազարը, դաշնային կառավարությունը պարտավորեցրել է վարակվածության տարածվածության բարձր թիվ ունեցող երկրներից վերադառնալ բոլոր ճանապարհորդներին, թեստավորվել, բացի այդ, իշխանությունները հայցում են չեղարկել բոլոր ուղևորությունները դեպի Բելգիա, քանի որ Անտվերպենում առաջացել է COVID-ի հզոր բռնկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան