ՀԱԳՄ նախագահի կոչից հետո Զինծառայողների հիմնադրամին մինչ օրս փոխանցվել է ավելի քան 65 միլիոն դրամ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հուլիսի 21-ին կոչով դիմել էր Հայաստանի գործարարներին ու արտերկրում իրենց ձեռնարկներում հաջողություններ գրանցած մեր հայրենակիցներին՝ հնարավորության սահմաններում իրենց մասնակցությունն ունենալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համալրմանը։ Այս մասին հայտնում են միությունից։
ՀԱԳՄ նախագահի համոզմամբ՝ այս կերպ ավելի հասցեական, նպատակաուղղված ու համակարգված բնույթ կհաղորդվի գործարարների կողմից հայոց բանակին ցուցաբերվող օժանդակությանը՝ «Ի պետս մեր ապագա հաղթանակների, ի սատարումն մեր հայրենիքի խաղաղ առօրյայի և պետականության ամրապնդման»։
Կոչին հաջորդած շուրջ երկու շաբաթվա ընթացքում հայ գործարարների կողմից «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին է փոխանցվել 65 050 000 դրամ։
Գործարարների հանգանակությունը շարունակվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին