Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Տավուշի մարզ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Տավուշի մարզ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, գործադիր կոմիտեի անդամ Աննա Թադևոսյանը, ՀՀ ԱԺպատգամավոր Վահե Ղալումյանն այցելել են Բերդ համայնքի Պառավաքար, Ներքին Կարմիր Աղբյուր,Այգեձոր գյուղեր՝ ծանոթանալու համայնքի խաղադաշտերի ներկա վիճակին և առկա խնդիրներին:
«Ցանկությունը շատ մեծ է, որ Բերդի տարաշրջանի բոլոր համայնքներն ունենան ֆուտբոլ խաղալու տեղ: Անելու ենք հնարավորին ամեն բան, որ երեխաներն ունենան այդ հնարավորությունը»,-ասել է Մելիքբեկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում