Վալտերի Բոտտասը կմնա «Mercedes»-ի հետ մինչև 2021 թվականը
Վալտերի Բոտտասը նոր պայմանագիր է ստորագրել՝ մինչև 2021 թվականը «Mercedes» ընկերությունում մնալու համար, փոխանցում է «BBC»-ն։
30-ամյա ֆինն ավտոարշավորդը, ամենայն հավանականությամբ, կհամագործակցի Լյուիս Հեմիլթոնի հետ, չնայած որ աշխարհի վեցակի չեմպիոնը դեռ չի խոսել թիմի հետ նոր գործարքի մասին:
Իսկ ահա Բոտտասը ասել է. «Ես շատ ուրախ եմ, որ մինչև 2021 թվականը համագործակցելու եմ «Mercedes»-ի հետ։ Վստահ եմ, որ մենք դարձյալ կունենանք այն հաջողությունները, որոնք արդեն վայելել ենք միասին։ Անցած մի քանի տարիները շարունակաբար հաջողություններ են բերել: Վստահ եմ, որ այսօր ես ավելի ուժեղ եմ, քան երբևէ... բայց միշտ կարող եմ բարձրացնել սանդղակը»։
Նա նաև շեշտել է, որ ցանկացած մրցավազքում ցանկանում է լինել առաջինը, և պայքարելու է դրա համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները