Վրաստանում նոր ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 15֊ին
Ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 15֊ին, հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Ինչպես նշել է նախարարը, այսօրվա համավարակային իրավիճակից ելնելով, ուսման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 15֊ին։
«Լսարաններում և դպրոցական դասասենյակներում ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 15-ին՝ չնայած մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին», - ասել է Միխայիլ Չխենկելին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան